Рубрика: 2021-2022 ուստարի, Մայիսյան հավաք, Ծեսեր

Սեբաստացի ընտանիքի ատամհատիկի ծես 

Օրը՝ Մայիսի 3, ժամը 11:00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի սովորողներ,ծնողներ,դասավանդողներ

Ծեսի գլխավոր հերոս` Դավիթ

Մայրիկ` Լուսինե

Հայրիկ՝ Ասլան

Եղբայր՝ Եղիշե

Հարավային դպրոցի-պարտեզի 5-6 տարեկանների խմբի սովորող Եղիշե Վարդանյանի մայրիկը որոշել է իր որդու ծիսական ատամհատիկը կազմակերպել դպրոցում:

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում պատրաստվում ենք Սեբաստացի Հակոբի ատամհատիկին:

 

Նպատակներ և խնդիրներ 

  • Ներկայացնել ատամհատիկի ծեսը
  • Ծիսական խոհանոցի հյուրասիրություն
  • Գիտելիքներ հաղորդել ատամների խնամքի վերաբերյալ
  • Զարգացնել տակտի, ռիթմի զգացողութունը՝ երգելիս շրխկան գործիքներ կիրառելով
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում՝խոհանոցային գործունեության՝աղանձ, փոխինձի պատրաստում

Երաժշտական գործունեություն՝

Ազգային-ծիսական երգերի ուսուցում՝ փոփոխելով երգերի բառերը.

  • «Տիտոխիկ»(ծափերով և շրխկաններով):

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:
Էս՝ Հակոբ,
Էս՝Անգել,
Էս՝ մայրիկ,
Էս՝ հայրիկ,

Էս՝ տատիկ,
Էս՝ պապիկ;

Թըռավ, գնաց,
Թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…

Երգ՝ «Ատամ, ատամ, դուս արի»

Ատամ, ատամ, դուս արի

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Ատամ, ատամ, դուս արի,
Չիր ու չամիչ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Յուղ ու մեղր ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Պոպոք, պնդուկ ենք բերե,
Սև հավի միս ենք բերե,
Հնդու խուրմա ենք բերե,
Չամչով փլավ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե:

Երգ՝ «Գովենքգովենք»

— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— Դավիթի ատամ գովենք:

— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Դավիթի ատամ գովենք
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

1.Մայրը կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Հորը հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

2.Տատին կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
պապին հասավ սծալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

3.իյցց ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
մորքուրի գաթան կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

4.Դավիթի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Քեռու խաղողը կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն։



Ընթերցանության նյութեր

Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Ղ. Աղայան«Ատամ» :

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ

Մեդիագրագիտություն՝

  • նախագծի շրջանակներում Paint նկարչական ծրագրով սովորողները նկարում են ատամիկի աճը 
  • Ատամհատիկի օրվա հերոս՝ Դավիթի լուսանկարչական բացօթյա ցուցադրություն

Հյուրասիրություն՝

  • Փոխինդ, հալվա, գաթաներ, աղանձ, որոնք հետաքրքիր ձևավորված են.
  • Միրգ, բանջարեղեն , հյութ
  • Տարոսիկների հանձնում:

Ամփոփումը՝ դասարանական համերգ-ցուցադրություն, հյուրասիրութուն

Оставьте комментарий