Рубрика: 2023-2024 ուսումնական տարի, «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր, Ինքնակրթություն

«Առարկայի դասավանդման մեթոդիկա».մեկամսյա հանդիպումներ

Հոկտեմբերի 2-ից սկսած երեք շաբաթ, շաբաթական 3 օր դասվարներով անցկացրեցինք իսկական «Իմացումի հրճվանք»-ով: Վերապատրաստվողների մեր խմբում կար մեկ դասավանդող այլ դպրոցից, ում փորձը և տեսակետը լսելը նույնպես, կարծում եմ շատ կարևոր էր յուրաքանչյուրիս համար։ Փորձի ներկայացման և փոխանակման, նոր հարաբերությունների ստեղծման այսպիսի օրինակը բավականին արդյունավետ էր։

«Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակներում աշխատանքները դասվարների համար ամենակարևորն էին, թե փորձի ներկայացման ու փոխանակման, այնպես էլ նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման հարցում։ Այս երեք շաբաթների ընթացքում Լուսինե Փաշայանի հետ քննարկեցինք «Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները», «Խմբային աշխատանքները», «Համագործաքցային և այլ առարկայական նախագծերը»: Կարդացինք հոդվածներ և գրախոսեցինք: Վերանայելով «Իմացումի հրճվանք» ծրագիրը, ուսումնական պլանը, առանձնացրեցինք մի քանի նկատառումներ: Մեկամսյա աշխատանքների ամփոփումը տե՛ս այստեղ:

Рубрика: «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր, Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրատում

 «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր.առարկայի դասավանդում և մեթոդիկա

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում

Առարկայի դասավանդման մեթոդիկա, 30 ժամ, 2 կրեդիտ

Տևողությունը՝ հոկտեմբերի 2-23-ը (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ)

Պարապմունքների սկիզբը՝ 14:30, վայրը՝ ավագ դպրոց, 3-1 կաբինետ

Читать далее » «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր.առարկայի դասավանդում և մեթոդիկա»