Рубрика: 2021-2022 ուստարի, Ծեսեր

Զատկական ցուցահանդես-վաճառք  

Զատկական ցուցահանդես-վաճառք Հարավային դպրոց-պարտեզում։ Ցուցահանդեսին պատրաստվել էինք ապրիլ ամսվա ընթացքում , սովորողների հետ պատրաստել էինք զատկական բացիկներ , գունավորել էինք ձվիկներ, պատրաստել էինք քաղցրավենիք , սովորողները պատրաստվել էին նաև ընտանեկան դպրոցում։ Գեղեցիկ զարդարեցինք մեր զատկական սեղանը , հյուրասիրեցինք հյուրերին , ծնողներին և երգ ու պարով նշեցինք Սուրբ Զատիկը։