Ողջո՜ւյն, ես Գայանե Թորոսյանն եմ ։
Դպրոցական տարեներին երբեք չէի մտածի, որ մի օր կընտրեմ մանկավարժի ճանապարհը, բայց ընտրեցի, երբ հասկացա ,որ երեխաների հետ կյանքը միշտ ապրուն է, միշտ ունես սովորելու և սովորեցնելու հնարավորություն։Հաճախել եմ Բյուզանդ և Մարի Մարգարյանների անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։
Սովորել եմ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, իսկ հետո' «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական քոլեջում ։
2017 թվականից առ այսօր աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ իմ մեծ ընտանիքում՝ սիրելով և ստեղծագործելով։