Рубрика: 2022-2023 ուստարի, Մաթեմատիկայի սեմինար-պարապմունք

Դասվարների համար ընտրված խնդիրներ

  1. Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, և յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Բնակարանները համարակալված են 1-ից սկսած։ Գտեք 23-րդ հարկի բնակարանների համարների գումարը։

Լուծում՝
23×3=69
23-րդ հարկի վերջին բնակարանն է 69, քանի որ ամեն հարկում կա 3 բնակարան ուրեմն վերջի 3 բնակարանների թվերը կլինի հաջորդական 67,68,69
Պատասխան՝ 67+68+69=204

2. 1, 5, 17, 53, 161, ․․․թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտեք 161-ից հետո գրված թիվը։

Լուծում ՝
1×3+2=5
5×3+2=17
17×3+2=53
161×3+2=485
Պատասխան՝ 485

3. Դաշտում կովեր են արածում։ Դրանց ոտքերի թիվը 24-ով մեծ է գլուխների թվից։ Քանի՞ կով է արածում դաշտում։

Լուծում՝
Յուրաքանչյուր կովի ոտքերի քանակը 3-ով մեծ է գլխի քանակից, ըստ դրա 24:3, որ իմանանք քանի կով կա դաշտում:
23:3=8
8 կովի դեպքում ոտքերի քանակը լինում է 32 , իսկ 32 -ը 24-ով մեծ է 8-ից:
Պատասխան՝ կա 8 կով :

6.Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների գումարը 4 է։

Լուծում ՝

130- 130, 103, 301, 310
112- 112, 121, 211
400-400
220-220, 202

Պատասխան՝ 10

7. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը 7-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2։

Լուծում ՝
10-99 երկնիշ թվանշանների մեջ կա 12 երկնիշ թիվ, որը կբաժանվի 7-ի և կմնա 2 մնացորդ:
Դրանք են ՝ 16, 23, 30, 37, 44, 51, 58, 65, 72, 79, 86, 93
Պատասխան՝ 12 երկնիշ թիվ

8.Պահակը մեկ օր աշխատում է, հաջորդ երկու օրը՝ հանգստանում։ Առաջին անգամ, երբ նա գնաց աշծատանքի, երկուշաբթի էր։ Շաբավա ի՞նչ օր էր պահակի 20-րդ աշխատանքային օրը։

Պահակի աշխատանքային այս գրաֆիկով , եթե աշխատանքի առաջին օրը սկսել է երկուշաբթի , ապա յուրաքանչյուր 7-րդ աշխատանքային օրը կլինի ուրբաթ, այդ սկզբունքով 21-րդ աշխատանքային օրը կլինի ուրբաթ , իսկ 20-րդ աշխատանքային օրը երեքշաբթի:

Պատասխան՝ 20-րդ աշխատանքային օրը երեքշաբթի էր:

9. Արմենը վերցրեց 78 միատեսակ քառակուսի և դրանք կողք կողքի դնելով ստսցավ ուղղանկյուն։ Ամենաշատը քանի՞ տարբեր պարագծերով ուղղանկյուն նա կարող է ստանալ։

10. Կլոր սեղանի շուրջը դրված աթոռները մի ուղղությամբ հերթով համարակալված են՝ մեկից սկսած։ Պարզվում է, որ 16 և 37 համարներով աթոռների միջև կա այնքան աթոռ, ինչքան 40 և 6 համարով աթոռների  միջև։ Քանի՞ աթոռ է դրված սեղանի շուրջը։