Рубрика: 2021-2022 ուստարի, Հարթակում ծնողն է, Մայիսյան հավաք

Հարթակում ծնողն է.խոհանոցային գործունեություն

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ

Գործունության կազմակերպիչ՝ ծնող Լուսինե Հակոբյան

Վայրը՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկանների լաբարատորիա

Օրը՝ 18.05․2022
Ժամը՝ 11:00

Նպատակը՝ սովորողները կպատրաստեն վաֆլի և կուտեն: Կշարունակեն յուրացնել խոհանոցային-աշխատանքային հմտություններ

Խնդիրներ

  • ճանաչել «Վաֆլի» քաղցրավենոքը
  • զարգացնել ինքնասպասարկումը
  • զարգացնել խմբով աշխատելու կարողությունները
  • յուրացնել աշխատանքային հմտությունները
  • իմանալ ,թվարկել վաֆլի պատրաստելու բաղադրիչները
  • իմանալ վաֆլի պատրաստելու գործողությունների հաջորդականությունը
  • իմանալ մթերքի անվանումները
  • պատրաստել, ապա հավաքել աշխատանքային իրերը
  • պատմել կատարած աշխատանքի մասին

Անհրաժեշտ պարագաներ՝

  • կաթ
  • ձիթայուղ
  • շաքարավազ
  • ալյուր
  • շոկոլադ
  • ելակ
  • սերուցք

Նախագծի ընթացքը՝ Սովորողները պատրաստելու են թխվածքաբլիթ Եղիշե Վարդանյանի մայրիկ՝ Լուսինե Հակոբյանի օգնությամբ։ Նախապես կծանոթանանք և կթվարկենք ‘ ինչ մթերք է պետք, կպատրաստենք խմոր,թխենք , կզարդարենք վաֆլիները և կհամտեսենք։

Оставьте комментарий