Рубрика: 2022-2023 ուստարի, Մայիսյան հավաք, Ընտանեկան դպրոց

Մայիսյան հավաք.«Լինում է, չի լինում» հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ 

Մայիսյան ամենամյա 18րդ հավաք
Մասնակիցներ՝ հարավային դպրոց-պարտեզի 2.4 դասարանի սովորողներ, ծնողներ
Վայրը՝ ընտանիքում

Ժամանակահատված՝ Մայիսի 1-26

Նախագծի պատասխանատու՝ Գայանե Թորոսյան 

Նպատակը՝ Հեռավար ուսուցման կազմակերպում ու իրականացում,  սովորած նյութի ամրապնդում, աշնանյին արձակուրդները անցկացնել  հետաքրքիր և ուսուցողական:

Նկարագրությունը՝

Դասվարը նախապես սովորողների էլեկտրոնային հասցեներին ուղարկում է ապրիլ-մայիս ամիսների ընթացքում սովորողներին արդեն ծանոթ հեքիաթների ցանկը: Յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից ընտրում է իր նախընտրելի հեքիաթը, ստեղծում հարմար միջավայր և սկսում պատմել հեքիաթը: Սովորողը կարող է փոխել հեքիաթի ավարտը, նոր ավարտ մտածել կամ համադրել 2 և ավելի հեքիաթներ: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին : Հոկտեմբերի 3-ից , սկսվում է «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբը: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Հեքիաթներ

  • Հ. Թումանյան «Անբան Հուռին»
  • Դ.Բիսեթ «Ցախավելն ու Բեֆանան»
  • Դ.Բիսեթ «Մթից վախեցող ավտոբուսը»
  • Հ. Թումանյան «Կացին ախպերը»
  • Հ. Թումանյան « Ծիտը »
  • Հ. Թումանյան « Ճամփորդները »
  • Հ. Թումանյան « Անխելք մարդը »
  • Հ. Թումանյան « Խոսող ձուկը »
  • Հ. Թումանյան « Ուլիկը »
  • Ա. Խնկոյան «Պապն ու շաղգամը»
  • Ղ. Աղայան « Արևի հրամանը »
  • Ջ. Ռոդարի « Շոկոլադե ճանապարհը» 

Ընթացքը՝

Մայիկները սովորողի հետ նախապես ընտրում են հեքիաթը այն ցանկից, որը դասվարը ուղարկել է իրենց ։ Ընտանիքի անդամներից որևիցե մեկը, սովորողի հետ նախապես կարդում է հեքիաթը, հետո միասին պատում, վերլուծում են. կարող են նաև փոփոխել հեքիաթը ընթացքից, կամ մտածել հեքիաթի ավարտի իրենց տարբերակը։ Տեսաֆիլմերը կհրապարակվեն դասարանական բլոգում։

Оставьте комментарий