Рубрика: 2022-2023 ուստարի, Հոդված, Ինքնակրթություն

Անխոս ժպտացող մանկավարժը

Կարդում եմ տիկին Մարիետի՝  «Ապրումակցային մանկավարժություն» հոդվածը և այնքան հետաքրքիր ապրումներ ունեց : Հիշողության գիրկն ընկա, երբ հադիպեցի Հոմեր Մաքոլիի խոսքերին.«…Դպրոցումես շատ ծիծաղելի բաներ եմ ասում, բայց ոչ ուսուցիչների գործը դժվարացնելու համար։ Ես դրանք ասումեմ, որովհետև անհրաժեշտ է ասել։ Բոլորը այնքան տխուր ու շփոթված են, և ամեն ինչ այնքան թերի է,սխալ ու խառնակ, որ ես ստիպված եմ երբեմն ծիծաղելի բաներ ասել։ Ինձ թվում է, որ բացի ողջ լինելուց,մենք պետք է մի քիչ էլ ծիծաղենք…»։  Հիշեցի իմ դպրոցական տարիներն ու ապրումները, չգիտեմ, միգուցե իմ ուսուցչից այդ ժամանակ դա էր պահանջվում` լինել խիստ և շատ լուրջ մանկավարժ, չծիծաղել դասից դուրս, ոչնչի մասին չխոսել և անգամ ճանճի տզզոցը չպետք է լսվեր: Այդ պատճառով է, որ մտածում էինք՝ ուսուցիչը հաց չի ուտում , քանի որ երբեք նրան ուտելուց չէինք տեսել , ուսուցիչը տուն չի գնում, չի ծիծաղում, միշտ շատ խիստ և լուրջ է: Դպրոցական առօրյան այնքան լուրջ էր, որ անգամ ծիծաղելու համար կարող էիր դասարանից դուրս հրավիրվել : Մի պահ ապրեցի և անգամ անձայն հիշողություններիս մեջ լռեցի:

Այդպես մտքերով եկա-եկա ու հասա մեր օրեր, հասա ու բռնացրեցի ինձ այս մտքի վրա. « ի՜նչ լավ  է, որ ես դպրոցական տարիներին չկորցրեցի իմ հումորի զգացումը…»: Իսկապես, կարող էի կորցնել այն՝անհնդհատ ինձ զսպելով և չօգտագործելով:  Այսօր  իմ կոչումն այն նույն մանկավարժն է, ինչ առաջ, բայց միայն կոչումը: Հիմա խաղընկեր (դասավանդող) եմ 5 տարեկաններով սկսած` ուսումնական երկրորդ տարին տեղափխված սովորողների համար: Երբ սկսեցի 5 տարեկանների հետ աշխատանքս, փորձն արդեն կար` սկզբում եղել էի 2-4 տարեկանների խմբում, հետո՝ 5 տարեկաններում` որպես օգնական : Ամեն բան շատ հեշտ, հումորային, խաղային էր  այդ տարիքի սովորողների հետ աշխատելիս, բայց ահա ավարտվեց 2021-2022 ուս տարին և պետք է տեղափոխվենք ուսումնական երկրորդ տարի:Մտահոգություն կար, հիշեցի  իմ դպրոցական տարիներն ու մտածեցի, որ սա էլ 5 տարեկան չէ, սա խաղ չէ, և երևի ես էլ պետք է լինեմ շատ խիստ , զուսպ , որ երեխաները սովորեն և դասերին լուրջ վերաբերվեն: Չնայած իմ տեսակով շատ հումորային, խենթ ու խելառ մարդ եմ, բայց դե մտածեցի՝ ամեն դեպքում ուսուցիչ եմ: Եկավ 2022-2023 ուստարին  և սեպտեմբերի մեկն էր` որոշել էի խիստ ուսուցիչ ձևանալ: Իհարկե չստացվեց, եկա տուն, ինքս ինձ ասում-պատասխանում եմ .

-Մտավախություն ունեմ , որ չեմ կարողանա այնպես անել, որ սովորողներս ինձ լուրջ վերաբերվեն ու վախենան.

— Ա՜խր տեսակով այդ մարդը չես, և հետո, ինչի՞դ է պետք, որ վախենան` հո սա քո դպրոցը չի:

Ողջ օրն այդպես հարց ու պատասխանի մեջ էի: Հաջորդ օրը գնացի դպրոց, դեռ մուտքի մոտ էի ու նորիցմ տածում եմ. «ա՜խր սա մեր կրթահամալիրն է, սովորողներս ինձ 5 տարեկանից գիտեն, իմ հումորին, ժպիտին են սովոր և իրենք էլ պակաս հումորասեր չեն:  Ժպտացող աչքերով դիմավորում են ինձ և միասին  ամեն օրը հումորով և ժպիտներով անցկացնում ենք: Կարող եմ ասել` սովորողներս ինձանից ժպիտ և հումոր են ժառանգել: Այնքան հետաքրքիր է` անգամ առանց բառերի, լռության մեջ կարող ենք կատակել, ծիծաղել, աչքերի հայացքով ժպտալ: Այնքան հետաքրքիր է իմ մանկավարժությունը, իմ «ուսուցիչ» տեսակը: Անգամ նկատողությունն եմ հումորով անում, երբեմն առաց խոսք կարող եմ ուղղակի ժպտալ: Հիմա էլ գրում և ժպտում եմ հիշելով սովորողներիս հումորները :

 Սովորական աշխատանքային մի առավոտ ընդհանուր պարապմունքն ավարտվեց, բարձրացանք դասարան սովորողները գումարները վերցրած եկան` պատրաստվում էինք ուսումնական ճամփորդության.«Բարձունքի հաղթահարում» ճամփորդության գումարն էին բերել, վերջը տվեցին և ացանք դասի: Նախաճաշի ժամն էր` դե դասը դաս, խաղը խաղ, հումորն էլ հումոր : Հումորիս համաձայն՝ բարձրաձայն ասում եմ.

-Խնդրում եմ մոտեցեք, ձեր պատվերը վերցրեք, խնդրում եմ ասեք` ինչ կցանքանաք, հարգելի հյուր, կարող եք  նստել այստեղ… ու այդպես ծիծաղով նախաճաշում ենք : Նախաճաշը ավարտելուց հետո իմ հումորի համաձայն նորից խոսեցի.

-Սիրելիներս հիմա հաշիվն էլ կբերեմ, հո անվճար չէ այս ամենը:

Մի պահ լռեցին և սովորողներից Էլֆիկն ու Նատալին միաբերան, ասես որոշած լինեին, ծիծաղով ասացին.

— Ընկեր Գայանե, նախապես առավոտյան վճարել ենք:

Հիշեցի, որ ճամփորդության գումար են բերել:

Մի դեպք էլ հիշեցի. մաթեմատիկայի ժամն է, խաղ ենք կազմակերպել` «Մաթեմատիկան կրպակում», սովորողներն իրենց հետ բերել են մետաղադրամներ, դուրս ենք եկել բակ, փոքրիկ տաղավար-կրպակներենք պատրաստել , բաժանվել ենք թիմերի, կեսը վաճառում են, կեսը` գնում: Վաճառում ենք գրենականպիտույքներ: Մոտեցա սովորողներին, տեսնում  եմ, որ գրված է` «1 մատիտն արժե 10 դրամ»,  տվել եմ 50 դրամ, վերցրել 3 մատիտ և սպասում եմ, որ մանրս վերադարձնի , արձագանք չկա:Ժպտալով հարցնումեմ.

-Նարեկ ջան չգիտե՞ս որ 50-30 կստանանք 20, վերադարձրու իմ մանրը

-Ընկեր Գայանե, ո՞վ ասեց՝ չգիտեմ , մանր չունեմ (բայց ձեռքին շատ մետաղադրամներ կար), պիտի հարստանամ, թե՝ չէ: Բոլորս ծիծաղեցինք և մտածեցի` ինչ լավ է, որ  մեր առօրյան հագեցած է հումորով,արդար լինելու համար ասեմ , որ Նարեկը վերադարձրեց իմ մանրը:

Մի քանի օր առաջ էլ ընթերցանության ժամն է, կարդում ենք Հ.Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթը, քննարկեցինք հարց ու պատասխան և որոշեցինք տեղում պատմել, բեմականացնել: Բաժանեցինք դերերը և  սկսեցինք խաղալ: Բոլորս դերի մեջ մտած խաղում, տխրում, հուզվում ենք, մեկ էլ հերթը հասավ Էլինային` ով մոր դերն էր ստանձնել, եկավ հարցրեց աղջիկներին.

-Ի՞նչ է պատահլ, ինչու՞ եք լաց լինում: 

Աղջիները պատասխանեցին: Էլինան անյպես չոքեց գետնին ու բացականչեց .

-Վա՛յ քոռանար տատի աչքերը:

Այնքան ծիծաղեցինք, որ բոլորս մոռացանք հեքիաթի տխրությունը:

Ու ես հիմա գրելուց էլ ժպտում և մտածում եմ՝ ի՜նչ լավ է, որ մենք գիտենք ուրախանալ և ուրախացնել դիմացինին:

Եվ այո, Հոմեր Մաքոլիի խոսքերին իմ մեջ արթնացրին  իմ ժամանակների և այսօրվա մանկավարժի տեսակը:

Ինչ լավ է, որ ես ժպտալով կարողանում եմ կրթել իմ սովորողներին: Ժպտալով և հումորով սովորողներս դարձել են անկաշկանդ, ինքնուրույն, ստեղծագործ և ինքնավստահ:

Оставьте комментарий