Рубрика: 2022-2023 ուստարի

«ՄՈՒՏՔ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ 24.08-26.08.2022

Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբար օգոստոսի 24-ից 26-ը, ժամը՝ 10:00-12:00

Նախագիծ` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 2-րդ դասարանի սովորողը, մասնակցում է եռօրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Ճամբարի բովանդակությունը՝

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ
  • Շրջակա միջավայրի, պարտեզի խնամք, բնագիտական փորձեր
  • Հեծանվավարություն
  • Լող
  • Մարզական խաղեր
  • Տեխնոլոգիա
  • Կառուցողական խաղեր
  • Այց ուսումնական ագարակ
  • Մեդիահմտություն
  • Ճաշի ընդմիջում

Անհրաժեշտ միջոցներ՝  «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը պետք է իր հետ ունենա`

  • մարզահագուստ
  • լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, լողի գլխարկ, ջրային ակնոց, արևապաշտպան քսուկ
  • ընդմիջում անելու համար սնունդ
  • ջուր, ջրի շիշ
  • պաշտպանիչ բժշկական դիմակ, ախտահանիչ հեղուկներ
  • ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
  • անհատական նեթբուք-նոթբուք 
  • կառուցողական, սեղանի խաղեր

Հասցե՝ Իսակովի 52/6,

Հեռախոսահամարներ՝ 010 -73-61-00094211291094-08-88-53

Ճամբարի ղեկավար՝ Գայանե Թորոսյան

Ծրագրում`

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՝ 24.08.2022

10:00-10:30 Ճամբարականներին դիմավորում, ընդհանուր պարապմունք

10:30-11:00 Ծանոթություն, բարևախաղ, շրջայց դպրոցում, միջավայրի խնամք

11:00-11:50 Ընթերցում ենք և զարգացնում մեդիահմտությունները . սովորում ենք paint նկարչական ծրագիրը, ծանոթանում ենք գործիքաշարին, սովորում պահպանել նկարը։ Ընթերցում Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթը: Նկարում ենք հեքիաթը Paint նկարչական ծրագրով։

11: 50 -12:00 Ընդմիջում

12:15-12:50 Հեծանվավարություն, լող

12:50-13:00 Ճամբարականների ճանապարհում, օրվա ամփոփում

ՀԻՆԳՇԱԲԹԻ՝ 26.08.2021

10:00-10:30 ճամբարակնների դիմավորում, միջավայրի խնամք

10:30-11:30 Այց Ուսումնական ագարակ

11:30— Ընդմիջում Ուսումնական Ագարակում

12:00 Լող, հեծանվավարություն, բնագիտական փորձ լողափին

12:50-13:00 Ճամբարականների ճանապարհում, օրվա ամփոփում

ՈՒՐԲԱԹ՝ 27.08.2021

10:00-10:30 Ճամբարականների դիմավորում, ընդհանուր պարապմունք

10:30 -11:30 Սովորում ենք օգտվել էլեկտրոնային հասցեից, ստեղծել նամակ, ուղարկել։ Սովորում ենք ինչպես օգտվել դասվարի բլոգից։

11:30 Ընդմիջում

12:00 Լող, ջրային խաղեր

12:50-13:00 Ճամբարականների ճանապարհում, օրվա ամփոփում

Оставьте комментарий