Рубрика: 2021-2022 ուստարի, Բանասստեղծություններ և հեքիաթներ, Երգեր

Թումանյանով-Կոմիտաս. խառնաշփոթ

Նախագիծը ենթակա է փոփոխության
Օրը՝ 10.062022

Ժամը՝ 11:30
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ , Վայոց Ձորի ճամբարականներ
Պատասխանատուներ՝ Գայանե Թորոսյան, Անի Հակոբյան 
Երաժշտության պատասխանատու` Մարիամ Մնացականյան 
Իրականացման վայր՝ Հարավի 5-6 տարեկաններ ներքին բակ
Նպատակը` ուսումնական առաջին շրջանի ամփոփումը Թումամյանով և Կոմիտասով

Խնդիրներ՝

  • մայրենիի հմտությունների ներկայացում
  • սովորողների երաժշտական կարողությունների ներկայացում
  • ձեռք բերված գիտելիքներ ներկայացում
  • լուսանկարչական հմտությունների ցուցադրություն
  • տենոլոգիական գործունեության ցուցադրություն

Ընթացք՝

Հարավի 5-6 տարեկանների ներքին բակում , բոլորս միասին կողջունենք հյուրերին։ Լողափնյա բարձր տրամադրությամբ կներկարացնենք կոմիտասյան և թումանյանական խառնաշփոթ ։ Բեմադրել ենք Հ.Թումամյանի «Ծիտը» հեքիաթը , կոմիտասյան երգերով։ Ողջ ծեսի ընթացքում կենդանի երաժշտությամբ կնվագակցի երաժշտության պատասխանատու Մարիամ Մնացականայանը իր սազով։ Ծնողների և Վայոց Ձորի հյուրերի հետ բերանացի կասենք Հ.Թումանյանի « Փիսոն», « Շունը»։ Միասնական պարուսուցում և երգուսուցում «Թամզարա», Համբարձման ծիսական երգեր։ Բակում նաև ցուցադրված կլինեն 5-6 տարեկանների գործարան լաբորատորիայում ստեղծված կտորե բրոշներ և մազակալներ։ Ցուցադրված կլինեն նաև 5-6 տարեկանների լուսանկարած գեղեցիկ պատկերները, որոնք արվել են ապրիլիկ ստուգատեսի ժամանակ։ Վերջում հյուրասիրություն և ուրախ լողափնյա տրամադրություն։

Կոմիտասյան և թումանյանական խառնաշփոթում 5-6 տարեկաններն են

Միասնական

Լինում է, չի լինում՝ մի ծիտ։

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի տատի փետ է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է․

— Տատի՛ ջան, տատի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Տատիկը փուշը հանում է, թոնիրը վառում։

Միասնական երգ «Գունդ անեմ»

Բառերը



Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Տատիկն ասում է․

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Տատիկը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։

Ծընգլը, մընգլը,ծի՜վ, ծի՜վ։
Ծընգլը, մընգլը,ծի՜վ, ծի՜վ։

Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է․

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Միասնական երգ « հինգ էծ ունեմ»

Բառեր

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է․

— Կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, ուլիկին առնեմ, դուրս թռչեմ։

Հովիվը ճարահատած մի ուլ է տալի։ Առնում է թռչում։

Ծընգլը, մընգլը,ծի՜վ, ծի՜վ։
Ծընգլը, մընգլը,ծի՜վ, ծի՜վ։

Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։  Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ ուլին առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Միասնական երգ « Պսակ-պսակ»

Բառեր

Գնում է, ետ գալի թե՝ իմ ուլը տվեք։

Ասում են․

— Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք։

Սա կանգնում է թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

Ու հարսին առնում է, թռչում։

Ծընգլը, մընգլը,ծի՜վ, ծի՜վ։
Ծընգլը, մընգլը,ծի՜վ, ծի՜վ։

Գնում է, գնում, գնում է, տեսնում՝ մի աշուղ մի քարին նստած է։

Ասում է․

— Աշուղ աշուղ, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Ծընգլը, մընգլը,ծի՜վ, ծի՜վ։
Ծընգլը, մընգլը,ծի՜վ, ծի՜վ։

Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղն ասում է․

— Հարսը գնաց իրենց տուն։

Սա թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, ճտվտալով երգել․

Միասնական երգ

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Վերջում ծիտը դառնում է աշուղ, իսկ մենք բոլորս միասնական բերանացի կարդում ենք Հ.Թումանյանի ստեղծագործություններից

ՓԻՍՈՆ


Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

ՇՈՒՆԸ

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ, 
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.
5Ու տունն այսպես 
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում, 
10Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―
15Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ, 
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ, 
Ու տունն այպես
Պահում եմ ես։

Ուրա լողափնյա տրամադրություն ջրային խաղեր և հյուրասիրություն։

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։

Оставьте комментарий