Рубрика: 2021-2022 ուստարի, Հարթակում ծնողն է, Մայիսյան հավաք

Շախմատի աշխարհում.վարպետության դաս

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, դասավանդողներ

Պատասխանատուներ՝ Գայանե Թորոսյան , Անի հակոբյան 

Գործունության կազմակերպիչ՝ ծնող Ալեքսանդր Ղազարյան

Վայրը՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա 

Օրը՝ 24.05․2022
Ժամը՝ 09։30-10:30

Նպատակը՝ սովորողներին փոխանցել գիտելիքներ շախմատի աշխարհից։ Ամրապնդել սովորող-ծնող-դասավանդող կապը։

Նկարագրությունը՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ Իզաբելլա և Ռուբեն Ղազարյանների հայրիկ Ալեքսանդր Ղազարյանը կանցկացնի շախմատի վարպետության դաս ։ Ալեքսանդր Ղազարյանը շախմատի մասնագետ է և աշխատում է որպես մարզիչ՝Շահամիրյանի անվան կրթահամալիրում և Աջափնյակի շախմատի դպրոցում ։

Խնդիրները՝

  • ծանոթանալ շախմատի պատմությանը
  • սովորել խաղաքարերի անվանումները
  • տիրապետել պարզագույն հմտությունների
  • փոխանցել գիտելիքը ավագ սերնդից կրտսեր սերնդին
  • զարգացնել լսողության և ուշադրության զգայարանները։

Արդյունքը կամփոփվի դասարանական բլոգներում , ենթակայքում։

Оставьте комментарий