Рубрика: 2021-2022 ուստարի, Հունվարիկ, Ստուգատեսեր

Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ» 

Օրը՝  20.01.2022թ.

Ժամը՝  11:00-12:00

Վայր՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզ  5-6 տարեկան ճամբարականներ, ծնողներ

Պատասխանատուներ՝՝Գայանե Թորոսյան

Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս-ձայնագրիչ:

Նպատակը՝ Դդմային մեդիաբացիկների ստեղծում, երևակայության զարգացում, մեդիահմտությունների զարգացում:

Նկարագրություն՝ ( ըստ դպրոցների) Սովորողները բացում են paint ծրագիրը, նկարում դդմային կերպարներ, գունավորում, պահպանում նկարները ուսումնական գործիքում: Աշխատանքի ընթացքում դասվարը կամ դասվարի օգնականը ձայնագրում է սովորողների հորինած դդմային հանելուկները, դդմագովքերը, հեքիաթները, որոնք կօգտագործվեն ֆիլմ պատրաստելիս:

Արդյունքում՝ Բոլոր մեդիադդմաբացիկները կտեղադրվեն դասարանական բլոգում:

Оставьте комментарий