Рубрика: 2021-2022 ուստարի, Նոյեմբերիկ, Ստուգատեսեր

Նոյեմբերիկ-թթուդրիկ

«Ամսիկներ» ստուգատես 
Մասնակիցները՝  Հարավային դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ

Պատասխանատու՝ Գայանե Թորոսյան, Սիրարփի Սաֆարյան

Օրը՝ 11.11.2021

Ժամը՝ 11:00-12:00

Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համակործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում:

Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ. Ի՞նչ բանջարեղեններ են օգտագործում թթու դնելիս: 

Ո՞վ ինչ բաղադրատոմս գիտի (հարցազրույց տատիկի, մայրիկի հետ): 

Բանջարեղենների օգտակար հատկությունները. սովորողները  հարցազրույցի միջոցով տեղեկություններ են հավաքում: 

Սովորողները paint ծրագրով նկարում են բանջարեղեն։

Թթվի պարագաների համար ցուցակ ենք կազմում։ 

Ծնողների և սովորողների հետ թթու ենք դնում:

Նախագծի արդյունքում նախատեսվում է ռադիոլուրի, ֆոտոշարի, վիդոնյութի թողարկում:

Նախագիծը իրականացվում է նաև ընտանիքում, յուրաքանչյուր սովորող տեսանյութի տեսքով ներկայացնում է իր ընտանեկան թթվի բաղադրատոմսը:

Оставьте комментарий