Рубрика: 2021-2022 ուստարի, Հոկտեմբերիկ, Ստուգատեսեր

«Հոկտեմբերիկ». «Լինում է, չի լինում» հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ 

Մասնակիցներ՝ հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, ծնողներ
Վայրը՝ ընտանիքում

Օրը՝ 28.10.2021
Ավարտը՝ ժ.20:00

Նախագծի պատասխանատուներ՝ Գայանե Թորոսյան , Սիրարփի Սաֆարյան

Նկարագրությունը՝

Դասվարը կամ դասվարի օգնականը նախապես սովորողների էլեկտրոնային հասցեներին ուղարկում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում սովորողներին արդեն ծանոթ հեքիաթների ցանկը: Յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից ընտրում է իր նախընտրելի հեքիաթը, ստեղծում հարմար միջավայր և սկսում պատմել հեքիաթը: Սովորողը կարող է փոխել հեքիաթի ավարտը, նոր ավարտ մտածել կամ համադրել 2 և ավելի հեքիաթներ: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին կամ դասվարի օգնականին: Ժամը՝ 20:00-ից սկսվում է «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբը: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Հեքիաթներ

  • Հ. Թումանյան « Ծիտը »
  • Հ. Թումանյան « Ճամփորդները »
  • Հ. Թումանյան « Անխելք մարդը »
  • Հ. Թումանյան « Խոսող ձուկը »
  • Հ. Թումանյան « Ուլիկը »
  • Ա. Խնկոյան «Պապն ու շաղգամը»
  • Ղ. Աղայան « Արևի հրամանը »

Ընթացքը՝

Մայիկները կամ սաները նախապես ընտրում են հեքիաթը այն ցանկից, որը դասվարը ուղարկել է իրենց ։ Ընտանիքի անդամներից որևիցե մեկը, սանի համար նախապես կարդում է հեքիաթը, հետո միասին պատում, վերլուծում են. կարող են նաև փոփոխել հեքիաթը ընթացքից, կամ մտածել հեքիաթի ավարտի իրենց տարբերակը։ Տեսաֆիլմերը կհրապարակվեն դասարանական բլոգում։

Оставьте комментарий