Рубрика: 2022-2023 ուստարի, Համագործակցային աշխատանքբ, Սեբաստացու օրեր, Բլեյան ցանց

« Սեբաստացու օրեր » կրթակամալիրի տոն

Իրականացվող նախագծերը՝ 

  • « Սեբաստացու օրեր » կրթակամալիրի տոն
  • «Կոմիտասյան- Լիսիցյանական » օրեր

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Հյուսիսային դպրոց-պարտեզի  Քանդակի արվեստանոց

Այցելության օրը՝ 18․11․2022

Ժամը՝ 10։30-12։00

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 2․4 դասարանի սովորողներ, Այնթապի մսուր-մանկապարտեզի 4-5 տարեկանների խմբի սաներ ,դաստիարակներ, ծնողներ

Ղեկավարներ՝ Գայանե Թորոսյան

Տեխնոլոգներ՝ Մարիամ Աստվածատրյան Ալիսա  Գևորգյան 

Երաժշտության պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան 

Պայմանավորվածությունը մանկապարտեզի տնօրեն՝ Էվելինա Վարդանյանի, մեթոդիստ՝ Արաքսյա Թորոսյանի, դաստիարակներ՝ Նաիրա Ստեփանյան, Գրետա Սարգսյան,Անահիտ Ամլիկյան , Մարի Հակոբյան, երաժշտության դստիարակ Անուշ Լալայան, հոգեբան` Հասմիկ Ոսկանյան

Նպատակը՝ «Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակներում, համագործակցային աշխատանք Այնթապի մսուր-մանկապարտեզի հետ, պատրաստել կավից ամանորյա կախազարդեր

Խնդիրները՝

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Կավով աշխատելու հմտությունների ձեռքբերում
  • Ամանորյա կախազարդերի պատրաստում,գունավորում 
  • «Կոմիտասյան» , « Լիսիցյանական » օրերի իրականացում
  • Համագործակցային աշխատանք
  • Ճամփորդական հմտությունների ձեռքբերում

Երաժշտական ծրագիրը՝ 

Ընթացքը՝ նախապես պայմանավորվում ենք Այնթապի մսուր-մանկապարտեզի տնօրեն՝ Էվելինա Վարդանյանի, մեթոդիստ՝ Արաքսյա Թորոսյանի, դաստիարակ՝ Լյուդմիլա Զոհրաբյանի, օգնական՝ Նինա Հովսեփյանի, երաժշտության դաստիարակ՝ Գայանե Թորգոմյանի հետ , կազմում ծրագիրը, բաշխում աշխատանքները։

 Այնթապի մսուր-մանկապարտեզի դաստիարակները և սաները Այնթապից  դուրս կգանք 10:00-ին ,Նորագավիթով, Գարեգին Նժդեհով, Իսակվով , Բանգլադեշով կհասնեն  Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Հարավային դպրոցից  պատասխանատուները հյուրերն կդիմավորեն Հյուսիսում ։10։30 կսկսենք աշխատանքը նպատակն է համագործակցության ընթացքում  պատրաստել կավից ամանորյա խաղալիքներ։ Կբաժանվենք երկու խմբերի : Առաջին խմբի հետ կաշխատի Մարիամ Աստվածատրյանը և Ալիսա Գևորգյանը սաներին կծանոթացնեն կավի, կավով աշխատելու հմտություններին։ Այդ ընթացքում Հյուսիսի բակում Այնթապի պարտեզի սաների երկրորդ խմբի հետ կիրականացնենք «Կոմիտասյան » և « Լիսիցյանական » օրեր:Միասնական կերգենք Կոմիտասի   «Կաքավիկ» «Փայտե ձիուկ» ․ «Արևների շարք» «Ջա՜ն, աշուն է», «Կոտ ու կես» երգերը։Միասնական կսովորենք և կխաղանք « Մամի մամի »-ն ,կսովորեն ասիկներ: Պատրաստված խաղալիքների մի մասը կցուցադրվի կրթահամալիրում իրականացվելիք ցուցահանդես-վաճառքի ժամանակ,իսկ մի մասը  կնվիրենք հյուրերին ՝ Այնթապի մսուր- մանկապարտեզի սաներին։

Միասնական խաղուսուցում

  • Խաղում ենք «Մամի, մամի»

Մամի, մամի

Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.• 

-Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:

Մյուսը պատասխանում է.

-Հասել է, հասմըսել է, Շանը կտամ, գելին կտամ, Քեզ մի ճութ չեմ տա:

-Ինչո՞վ գամ` որ տաս:

-երգ ու պարով։ 

Ասիկներ

  • Կլորիկ ու թմբլիկ եմ,
    Պստլիկ ու ճստլիկ եմ,
    Քիթս պուճուր – պուճուրիկ է,
    Աչուկներս սևուլիկ են,
    Կա՞ ինձ նման սիրունիկը:
    Չկա, չկա, չկա:
  • Ալ խնձորի իմ տղեն,

Շեկ շլորի իմ տղեն,

Կանաչ թզնի իմ տղեն,

Կարմիր նռնի իմ տղեն:

Բոլոր աշխատանքները կթվայնացվեն և կտեղադրվեն դասարանական բլոգում և ենթակայքում։

Մասնակիցներ՝

Оставьте комментарий