Рубрика: 2022-2023 ուստարի, Հաշվետվություն, Ուսումնական երկրորդ տարի

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ուսումնական առաջին շրջանում ունեցել ենք ծիասական նախագծեր, ճամփորդություններ, համագործակցային աշխատանքներ, ցուցահանդես-հանգանակություն: Այս շրջանում եղել են շատ սեմինար հավաքներ «Հարթակում ծնողն է» նախագծով: Աշնանային 17-րդ հավաքի շրջանակներում ունեցանք ճամփորդական բերքահվաք : «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոն նախագծի շրջանակում ունեցանք համագործակցային աշխատանք Այնթապի մսուր-մանկապարտեզի հետ: 2.4 դասարանի սովորողները հյուրընկալել էին իրենց` արդեն գործնկեր Այնթապի սաներին: Կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի Վիգեն Ավետիսի քանդակի ակումբում ունեցանք խեցեգործության վարպետության դաս, միասին իրականցրեցինք« Կոմիտասյան» և « Լիսիցյանական» նախագիծ: Սեպտեմբերից-դեկտեմբեր « Հարթակում ծնողն է » նախագծով ծնողները անցկացրել են սովորողների համար արդյունավետ սեմինար-պարապմունքներ առաջին բուժօգնություն, մանրադիտակով ուսումնասիրություն , խոհանոցային գործունեություն: Նախագծերի ամբողջական ամփոփումները ներկայացված են ամսական հաշվետվություններում :


Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Оставьте комментарий