Рубрика: « Ինքնաշեն TV », Ինքնաշեն խաղեր

«Ինքնաշեն TV»

Նախագծի մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 2.4 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ։

Թողարկման ժամանակացույց՝ յուրաքանչյուր ուրբաթ

Նախագծի պատասխանատու՝ Թորոսյան Գայանե

Նպատակը՝ Ստեղծել ինքնաշեն խաղեր օգտագործելով ձեռքի տակ եղած իրերը, թափոնները, չպետքական տուփերն ու շշերը:

Խնդիրները՝ 

  • ձևավորել և զարգացնել տեսախցիկի առջև անկաշկանդ խոսելու և աշխատելու կարողությունը
  • ձևավորել և զարգացնել թղթով, մկրատով և սոսնձով աշխատելու հմտությունները
  • սովորողների մոտ զարգացնել թիմային աշխատանք կատարելու ունակությունները
  • զարգացնել մանր մոտորիկան
  • տրամաբանությունը
  • ստեղծագործական հմտությունները
  • արագ կողմնորոշվելու ունակությունները
  • ուշադրությունը


Ծրագրի ակնկալվող արդյունքները՝ ինքնաշեն խաղերը  կզարգացնեն  երեխայի հիշողությունը, մանր մոտորիկան, տրամաբանությունը,արագ կողմնորոշվելու ունակությունները, թիմային աշխատանք կատարելու ունակությունները, երեխան խաղի միջոցով կսովորի գույները, թվերը, երկրաչափական պոտկերները, կսովորի հաշվել, գումարել, հանել, համեմատել և այլն:

Ընթացքը՝Շաբաթական մեկ անգամ յութուբյան ալիքում թողարկել մեկ եթեր: Հաղորդման ընթացքում հաղորդումը վարող երեխան ներկայացնում է պատրաստվող խաղը, խաղի համար անհրաժեշտ պարագաները և քայլ առ քայլ բացատրելով պատրաստում է: Հաղորդման վերջում ցույց է տալիս՝ փորձարկում է խաղը: Այս ամենը տեսագրվում է, որից հետո ընթանում են մոնտաժային աշխատանքները: Ստանում ենք մի ընհանուր տեսանյութ, որն էլ տեղադրվում է յութուբյան ալիքում, լուսաբանվում Կրթահամալիրի կայքում, ենթակայքերում և ֆեյսբության էջերում:

Մեր «Ինքնաշեն TV»-ին , փետրվարից այցելել է նաև ընտանեկան դպրոց ։ Խաղը ընտրում են իրենք՝ ինչ խաղ կցանկանաք պատրաստել։ Նկարում են տեսաֆիլմ ՝սկիզբ , ընթացք, ավարտով։ Պատրաստած խաղը սովորողը բերում է դասարան, որ ընկերներով խաղան։

«Ինքնաշեն TV» -ի թողարկումներ

« Ինքնաշեն TV » #1

« Ինքնաշեն TV »#2

« Ինքնաշեն TV » #3

« Ինքնաշեն TV »#4

« Ինքնաշեն TV » #5

« Ինքնաշեն TV » #6

«Ինքնաշեն TV» # 7

«Ինքնաշեն TV » #8

« Ինքնաշեն TV » # 9


«Ինքնաշեն TV» #10

« Ինքնաշեն TV » # 11

« Ինքնաշեն TV» #12

«Ինքնաշեն TV» #13

« Ինքնաշեն TV » #14

« Ինքնաշեն TV » # 15

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s